


Հունիսի 10-ին Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրին:
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, նիստը տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախագահությամբ: Նախարարների կաբինետի կայացրած որոշմամբ մուտքի արտոնագիր այլևս չի գործի դիվանագիտական և սովորական անձնագիր, ինչպես նաև ճանապարհորդական փաստաթուղթ ունեցող ՀՀ և Իրանի քաղաքացիների համար:
Նշենք, որ հունիսի 16-ին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ստորագրել էին երկու պետությունների ﬕջև վիզային ռեժիﬕ վերացման վերաբերյալ համաձայնագիր, որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: Երկու երկրների ﬕջև առանց մուտքի արտոնագրի ռեժիﬕ հաստատումը նպատակ ունի նպաստելու երկկողմ կապերի ամրապնդմանը, խորացնելու երկկողմ առևտուրը, ինչպես նաև զարգացնելու տնտեսական հարաբերությունները: Հայաստանի և Իրանի քաղաքացիները, ովքեր ունեն սովորական կամ դիվանագիտական անձնագրեր, կարող են մյուս երկրում մնալ առավելագույնը 90 օր:



