


ՙԲարձր գնահատելով ՆԱՏՕ-ի դերն աշխարհաքաղաքական գործընթացներում՝ համոզված եմ, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տեղը ՀԱՊԿ-ում, այլ ոչ թե՝ ՆԱՏՕ-ում, հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙՄի մոռացեք, որ մեր տարածաշրջանում առաջատար դեր այդ Դաշինքում Թուրքիան ունի: Չէի ցանկանա նույնականացնել Թուրքիան և ՆԱՏՕ-ն, բայց այդ մասին պետք չէ մոռանալ: Թուրքիան շարունակում է պանթյուրքական գաղափարախոսության կրող մնալ: Անկարան վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, այդ պատճառով մենք միշտ պետք է զգույշ լինենք մեր քաղաքական գործողություններում՚,- նշել է նա:
Միաժամանակ Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգռված է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ ՀՕՊ տարածաշրջանային միավորված համակարգի ստեղծումը չի վնասի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին՝ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը վավերացրել է այդ համաձայնագիրը՝ սեփական շահերից ելնելով:


