Հուլիսի 11-ին՝ ժամը 17։00-ից 19։00-ն, «Choco Festե խորագրի ներքո Հայաստանում առաջին անգամ կանցկացվի շոկոլադի փառատոն։
Ինչպես նշվում է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրությունում, այն տեղի կունենա LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում։ Փառատոնին մասնակցելու է թվով 6 ընկերություն, ինչպես տեղական արտադրանք ներկայացնող, այնպես էլ ներմուծող։«Choco Festե-ի ընթացքում Հայաստանում՝ շոկոլադի փոքր շուկայի ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ հյուրասիրելով մասնակիցներին տարատեսակ ու բազմաձև շոկոլադներ։ Նախատեսվում են նաև խմիչքի հյուրասիրություն, մրցույթներ, կենդանի երաժշտությամբ համերգային ծրագիր՝ «LIBER Violin Duoե-ի մասնակցությամբ, էլի մի քանի անակնկալներ և afterparty «Downtown Clubե-ում (Սայաթ-Նովա 2/9)։ Փառատոնը վարելու է դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը «Choco Festե-ի գաղափարի հեղինակը «DAWG Factoryե-ի հիմնադիր Ջոն Մկրտչյանն է։