ԵԽԽՎ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյաին չի հետաքրքրում հանրության քննադատությունը, որ մեր պատվիրակությունը ցուցաբերելով Հայաստանի համար ոչ ձեռնտու դիրքրոշում, քվեարկել է հռչակագրի օգտին:
Մասնավորապես, ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նա ծաղրել է բոլոր նրանց, ովքեր քննադատել է պատվիրակության ռուսամետ դիրքորոշումը: «Իսկ ո՞վ է քննադատում: Քաղաքական գործիչնե՞րը: Ես վրդովված եմ»,-հեգնանքով հայտարարել է նա: Նա խորհուրդ է տալիս հետևել հայկական պատվիրակության քվեարկությանը ՄԱԿ-ում և ուսումնասիրել այդ հռչակագիրը, այլ ոչ թե հանդես գալ քննադատությամբ: «Այդ դեպքում բոլոր հարցերն ինքնստինքյան կվերանան»,-հայտարարել է նա:
Նշենք, որ հայկական պատվիրակությունը քվեարկել է ԵԽԽՎ ԽՎ ամփոփիչ հռչակագրին դեմ, մեկնաբանելով փաստաթղթում ընդգրկված ադրբեջանական կողմից փոփոխություններով: Փոփոխությունը, մասնավորապես, ասում է. «Հաշվի առնելով ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից, հարգելով մասնակից երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի անվերապահ պահպանումը»:
Հռչակագրում կոչ է արվում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման ջանքերի ակտիվացման ուղղությամբ, որոնք շարունակում են սպառնալ բնակչության որոշակի խմբերին և ԵԱՀԿ տարածաշրջանին, քանի դեռ դրանք հանդիսանում են չկարգավորված: Հռչակագրում մտահոգություն է հայտնվում նաև ԼՂ հակամարտության գոտում ռազմական էկալացիայի առումով և ողջունում ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը ձգձգված հակամարտությունների կարգավորման քաղաքական լուծումներ փնտրելու հարցում, գոյություն ունեցող ձևաչափերի և մեխանիզմների շրջանակներում, որոնք հիմնված են բանակցությունների վրա: «ԵԽԽՎ ԽՎ խորհրդարանականներին կոչ է անում տարածաշրջանում ներկայացված բոլոր կողմերին դրդել քաղաքական կամքի դրսևորման, լուրջ քայլերի հասնելուն մասնակցելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման ուղղությամբ համաձայնություն ձեռք բերելուն, ղարաբաղյան հակամարտությունում նոր ռազմական նգործողությունների վերսկսման ռիսկի նվազեցման համար, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման վերաբերյալ համապարփակ պայմանագրի համաձայնեցման համար»,-ընդգծված է հռչակագրում: