ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է ՙԻզվեստիա՚ թերթի տեղեկատվությունն այն մասին, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլ նաև՝ թուրքական կողմից:
Մեկնաբանելով haqqin.az-ի հիշյալ տեղեկատվությունը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր հարցերի շուրջ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները և ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն արտահայտվել են Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո, և դրան ավելացնելու ոչինչ չկա:
Նշենք, որ ռուսական ՙԻզվեստիա՚ թերթը, վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները, հայտնել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորումը շատ ակտիվ է ընթանում ռուսական կողմի միջնորդությամբ, բայց առանց ավելորդ շտապողականության:
ՙՌուսաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է ճգնաժամն այնպես հաղթահարել, որպեսզի դրա բոլոր մասնակիցները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը,
դրանից առավելագույնս անցավ դուրս գան: Ռուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է ԼՂՀ-ի և Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական կողմից: «Իզվեստիայի՚ աղբյուրի խոսքով, ՌԴ առաջնորդին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակից հետո Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վրա՚,- գրում է թերթը: