


ՙԹուրքիան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մոտ ժամանակներս՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՚:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը: ՙՄենք ողջունում ենք բանակցությունները, եթե դրանք ծառայում են հակամարտության կարգավորմանը: Թուրքիան մինչև վերջ կաջակցի կարգավորման այն տարբերակին, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին և որը վերջինս ճիշտ կհամարի՚,- ասել է դեսպանը:



