


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, հուլիսի 2-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Լավրովի և Քերիի միջև: «Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, ընդգրկելով նաև ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը Սիրիայում գործող ահաբեկչական խմբերի դեմ պայքարում:
Քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա քայլերը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները», - ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության զեկույցում:



