


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած դիրքերը գտնվում են Պաշտպանության բանակի վերահսկողության, ազդեցության, անհրաժեշտության դեպքում արագ նախաձեռնողական գործողություններով լիարժեքորեն ետ վերադարձնելու ունակության շրջանակներում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Գյումրիում:
ՙՅուրաքանչյուր հայկական հողակտոր մեզ համար սուրբ է՚,- հայտարարել է նա: Ըստ որում, նախարարը չի պատասխանել հարցին, թե ինչու հետ չենք վերադարձնում կորցրած տարածքները:
Օհանյանը նշել է նաև, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի և Հայաստանի ԶՈւ ղեկավարությունը վերլուծել են իրավիճակն ապրիլյան պատերազմից հետո և այժմ իրենց գործունեությունը կառուցում են՝ հենվելով այդ եզրակացությունների վրա: ՙՄենք Պաշտպանության բանակի հետ միասին իրականացրել ենք պաշտպանական ռազմավարության վերանայում և եկել այն եզրակացության, որ պաշտպանության բնագիծը՝ ինժեներական առումով ականապայթունային ու ոչ ականապայթունային համապատասխան սարքավորումներով, համապատասխանում է այսօրվա պատերազմական գործողությունների բնույթին: Այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք մեր ԶՈՒ արդիականացմանը՚,- ընդգծել է նա:
Նախարարը նշել է նաև, որ ապրիլյան պատերազմի ընթացքում պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ գործել է ինքնուրույն և կարողացել տեղում որոշումներ կայացնել՝ ելնոլով ստեղծված իրավիճակից:


