


Հուլիսի 4-ին՝ ժամը 07.25-ի,ն տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camryե մակնիշի 01 DZ 022 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան և «KAMAZե մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Toyota Camryե մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորներ՝ 1991 թ. ծնված Ա. Ո.-ը, 1992 թ. ծնված Ռ. Ա.-ը, նույն թ. ծնված Ս. Ջ.-ը, Ի.Մ-ը և Մ. Մ-ը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր՝ 2015 թ. ծնված Լ. Ա.-ը և «KAMAZե-ի վարորդը տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ «Toyota Camryե մակնիշի ուղևորը հիվանդանոցում մահացել է, իսկ «KAMAZե-ի վարորդի՝ 1969 թ. ծնված Դ. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:



