


Արարատի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ԱՄՆ քաղաքացիներ են տուժել:
Ժամը 09:10-ի սահմաններում ԱՄՆ քաղաքացի 63-ամյա Սոս Բարսեղյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ճանապարհահատվածում ՝ «Զոդիե կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վթարի հետևանքով վարորդը, կինը՝ 55-ամյա Վարդիթեր Ասատրյանը և նրանց դուստրը՝ 26-ամյա Երանուհի Մանուկյանը, տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, հրշեջ-փրկարարները, որոնք դուրս են բերել ավտոմեքենան ձորից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



