


Շաբաթ օրը Սպիտակում տեղի է ունեցել Սպիտակի շրջանի ֆուտբոլային թիմերի Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարի եզրափակիչ խաղը:
Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 23 ֆուտբոլային թիմ Սպիտակից և հարակից գյուղերից: Եզրափակչում 2:1 հաշվով «Սև կակաչ» ֆուտբոլային թիմը հաղթեց Սպիտակի մարզադպրոցի թիմին:
Հաղթողը արժանացավ 200 հազար դրամական պարգևի, որը թիմի ավագին հանձնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ահա գավաթը թիմին հանձնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ Սպիտակի տարածքային խորհրդի ղեկավար Հովհաննես Սահակյանը:
Ի դեպ, եզրափակիչ խաղը կայացավ վերջինիս հովանավորության ներքո: Երկրորդ պատվավոր տեղին արժանացած թիմը ստացավ 150 հազար դրամ պարգև, որը թիմի ավագին հանձնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը: Իսկ ահա ՀՀԿ-ական Արայիկ Հարությունյանը 100 հազար դրամ պարգև հանձնեց մրցաշարում երրորդ տեղը զբաղեցրած թիմին:
Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանի անվան ֆուտբոլային մրցաշարը անցկացվում է արդեն 7-րդ տարին անընդմեջ:


