

Տաջիկստանը հավատարիմ է մնում իր սկզբունքային դիրքորոշմանը. բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այդ թվում` նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովը` հուլիսի 2-ին Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվադդ Նաբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
«Ղարաբաղյան հակամարտությունը կարևոր տեղ է զբաղեցրել մեր բանակցություններում: Ես անկեղծ կարեկցանք եմ հայտնել գարնանը Հարավային Կովկասում իրավիճակի սրման առնչությամբ, որը հանգեցրեց մարդկային կորուստների: Մենք կարևոր ենք համարում թույլ չտալ, որպեսզի հակամարտությունը սրվի և վերաճի լայնածավալ ռազմական գործողությունների», - ընդգծել է Ասլովը:
Տաջիկստանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրներն ունեն մոտ դիրքորոշումներ միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի նկատմամբ: Այդ համատեքստում նա երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդին Տաջիկստանի անդամակցությանն աջակցելու, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում Աֆղանստանի հարավային սահմանների ամրապնդման հարցում: «Այդ աջակցությունը չափազանց արդիական է այսօր, հատկապես, անվտանգության համար աճող սպառնալիքների ֆոնին, որոնք առնչվում են այդ ուղղությամբ իրավիճակի բարդացմանը», - եզրափակել է Ասլովը:
Հայաստաի ատգործնախարարն, իր հերթին, հաղորդել է, որ Տաջիկստանի իր պաշտոնակցին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը` նպատակաուղղված համապատասխան պայմանների ստեղծմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընացի վերսկսման համար, ինչպես նաև Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը նպատակաուղղված քայլերը: «Ցանանում եմ ընդգծել, որ մենք գնահատում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և աջակցությունը ԵԱՀԿ միջնորդական ջանքերին», - եզրափակել է Նալբանդյանը:



