Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն` Ազգային Ժողովը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Ֆիգարոյի» հաղորդման համաձայն, օրինագիծն ընդունվել է միաձայն: «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում առաջարկվում է 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ տարբեր ոճրագործությունների և պատերազմական հանցագործությունների ժխտման կամ կարևորության նվազեցման փորձի, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտման համար։
Հիշեցնենք, որ այդ օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումների թվում էր: Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունն ընդունել է 2001 թվականի հունվարին: