


Հայաստանը չի դիմել Հարավային Օսիային՝ հանրապետության տարածքով հայկական բեռնատարների անցման համար: Այս մասին հուլիսի 1-ին հայտարարել է երկրի նախագահ Լեոնիդ Թիբիլովի մամլո քարտուղար Գանա Յանովսկայան, մեկնաբանելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարությունն այն մասին, որ Հարավային Օսիան «դիտարկվում է» որպես տրանզիտային երկիր:
«Մեզ նման հարցով (հայկական բեռնատարների անցման) ոչ ոք չի դիմել»,- ասել է նա:
Նշվում է, որ Հայաստանը Ռազմավիրական ճանապարհում գրանցված արտակարգ պատահարից հետո փնտրում է այլընտրանքային ուղիներ, որպեսզի Վերին Լարսը երկրի համար չլինի դեպի Ռուսաստան միակ ուղին: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում այդ անցակետը կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության կապի ապահովման գործում: Այդ ուղղությունը փակվել է հունիսի 23-ին տեղի ունեցած սողանքների և Թերեք գետի հունի բարձրացման պատճառով, որն ամբողջովին ողողել է ճանապարհը: Իսկ նախօրեին հայտարարվել էր, որ Գագիկ Բեգլարյանը բանակցում է Ռուսաստանի և Վարստանի հետ, Հարավային Օսիայով այլըհնտրանքային ճանապարհ բացելու նպատակով:



