


Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հունիսի 30-ին, 2 ամսով երկարաձգեց շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Լիպարիտ Հովհաննիսյանը:
Փաստաբանը հայտարարել է նաև, որ հետաքննությունը ոչ մի լուրջ հիմնավորումների չբերեց, որպեսզի Հովհանիսյանի կալանքի ժամկետը երկարաձգվի: Նա նաև հավելել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ԱԺ պատգամաոր Տիգրան Ուրիխանյանը դիմում էր ներկայացրել, որ Հովհաննիսյանն իր և իր ընտանիքի, ինչպես նաև պատգամավորական գործունեության մասին պարբերաբար տեղադրում է կեղծիքներ պարունակող հոդվածներ: Կոմպրոմատ պարունակող նյութերի կապակցությամբ պատգամավորը մի քանի անգամ հանդիպել է նրա, որից հետո վերջինս պահանջել ամսական վճարել 300 հազար դրամ, հակառակ դեպքում սպառնալով շարունակել հրապարակումները: Դրանից հետո, պայմանավորված կայքի տնօրենի պահանջի հետ, պատգամավորի անունից բանակցություններ էր վարում նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300 հազար դրամը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա 5-ը: Ոստիկանության օպերատիվ գործունեությունների շնորհիվ նշված գումարն ստանալու պահին ձերբակալվեց տնօրենի օգնականը: Հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔրՕր-ի 182 Հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասին հատկանիշներով (շորթում):



