


Իսրայելի խորհրդարանը հուլիսի 5-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին, ըստ հայկական ռադիոյի հաղորդագրության, հայտարարել է հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Եայիր Օրոն:
Նա նշել է, որ Իսրայելը նախկինում խուսափում էր Հայոց Ցեղասպանութեան հանրային քննարակումներից և ազատ քվեարկկությունից, չնեղացնելու համար Թուրքիայի կառավարությանը, որն այն ժամանակ հանդիսանում էր Իսրայելի և ԱՄՆ կարևորագույն դաշնակիցը: «Իսրայելը ոչ միայն հերքում է Ցեղասպանութոյւնը, այլ նաև որպես իր գործընկեր Ադրբեջանի հետ համերաշխության նշան, հարգանքի տուրք է մատուցում Խոջալույի ողբերգական իրադարձություններին»,-հայտարարել է նա:
Օրոն հավելել է, որ Կնեսետում ամեն տարի այդ հարցով ընթանում են բանավեճեր: «Ճանաչման կողմնակիցներ կան, բայց կառավարությունը թույլ չի տալիս սկսել քվեարկությունը: Թող այս տարի ամեն ինչ լինի այլ կերպ: Թող Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման գծով ընթանա ազատ քվեարկություն»,-նշել է նա:
Օրոն նշել է նաև, որ ներկայիս պայմաներում, երբ Իսրայելը և Թուրքիան պատրաստվում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, Կնեսետը պետք է հստակ ազդանշան տա, որ Իսրայելը չի կարող լինել Անկարայի պատանդը և հրաժարվել անհերքելի խատմական փաստերից, հատկապես այն բանից հետո, երբ Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:



