


Ռազմավիրական ճանապարհի հեղեղման հետևանքով «շրջափակված» Հայաստանի քաղաքացիների երկրորդ խումբը հունիսի 30-ի առավոտյան Վլադիկավկազից Երևան է թռել Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռով, ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«Ինքնաթիռը Վլադիկավկազից թռել է Մոսկվայի ժամանակով 05:42-ին: Ինքնաթիռում 50 մարդ կա, այդ թվում` յոթ երեխա», - հաղորդել են գերատեսչությունում: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռով Երևան էր տեղափոխվել Հայաստանի 47 քաղաքացի, այդ թվում` 13 երեխա:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ դիմել էր ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին` խնդրելով աջակցություն տրամադրել Հայաստանի երկու հարյուր քաղաքացիներին, որոնք հունիսի 23-ի հեղեղման հետևանքով «շրջափակվել են» Վլադիկավկազում: Տարերային աղտի արդյուքնում այնտեղ շրջափակման մեջ էին հայտնվել 200 բեռնատար, 40 մարդատար մեքենա և 225 մարդ:



