

Հուսով ենք, որ այս տարի արդեն կհաջողվի սկսել բանակցությունները շփման գծում տեղի ունեցող միջադեպերն արձանագրող մեխանիզմաների ներդրման ուղղությամբ: Հունիսի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանաիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մինչ օրս չի հաջողվել գտնել կողմերի համար ընդունելի տարբերակներ, հակամարտությունը կարգավորելու համար, բայց հնարավոր է, որ այդ ճանապարհ սխալ է: Անկասկլած, մենք սպասելիքներ ունենք թե Հայաստանից, և թե Ադրբեջանից: Կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը: Ապրիլյան իրադարձությունները պետք է մեզ մղեն այն բանին, որպեսզի առաջիկայում գտնվի ստեղծված իրավիճակից դուրս գալու ընդունելի տարբերակը»,-ընդգծել է Շտայնմայերը:
Նրա խոսքով, ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ ստատուս-քվոն այևս ընդունելի չէ և կարող է բերել բռնությունների նոր ալիքի: Նա համոզմունք է հայտնել, որ կողմերը պետք է ուժգնացնեն ջանքերը երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ: Գերմանիան ԵԱՀԿ նախագահության առաջին օրից այդ հարցն ընդգրկել է իր առաջնահերթությունների շարքում:
Մեկնաբանելով, թե ինչ հարցեր կքննարկվեն Ադրբեջան կայանալիք այցի ընթացքում, Շտայնմայերը նշել է, որ անհրաժեշտ է գտնել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղիները, հենց դա էլ կլինի հանդիպման օրակարգը:
Նշենք, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանից կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի տեղի ղեկավարության հետ:



