ԼՂՀ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն տրամադրելու հարցը չի քննարկվել: Հունիսի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանաիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արձագանքելով Արցախին Նախիջևանի օրինակով ինքնավարություն տրամադրելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:
Ըստ նախարարի, բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հարց են տալիս, թե արդյո՞ք այս անգամ կհաջողվի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Եվ ամեն անգամ ես տալլիս եմ միևնույն պատասխանը`եկեք սպասենք ադրբեջանական պատվիրակության Բաքու վերադարձին և լսենք այն հեքիաթները, որոնք նրանք հնարում են: Նման հայտարարություններով Ադրբեջանը փորձում եմ իր կողմը ձգել պարանը, ներկայացնելով այնպես, թե իբր բանակցային գործընթացում առավելությունն իրենց կողմն է: Եվ Ադրբեջանի նախագահը ոչինչ չգտավ, քան ՆՄախիջևանի օրինակը, որտեղ հողին են հավասարեցվել հայկական մշակութային հուշարձանները»,-ասել է ՀՀ արտգործնախարարը, հավելելով, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ԼՑ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտության հիման վրա:
Նալբանդյանն անդրադարձել է նաև ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանը, ընդգծելով, որ պաշտոնական Բեռլինը նախագահության առաջին օրից նպաստել է կողմերի միջև վստահության ամրապնդմանը:
Նա նշել է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մասին, ընդգծելով, որ դա միակ լիարժող գործող գրասենյակն է տարածաշրջանում, ինչը վկայում է Հայաստանի և այդ կազմակերպության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս զինծառայողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, համոզմունք էր հայտնել, թե այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ, առաջին հերթին, այդ մեխանիզմենրը դեռ գոյություն չունեն, և ոչ ոք հստակ չի ասում, թե իրենցից ինչ կներկայացնեն այդ մեխանիզմները: «Երկրորդ, ինչո՞ւմ է կայանում դրա իմաստը: Եթե դրա տակ հասկացվում է հակամարտության «սառեցումը» և շփման գծում լրացուցյչ միջոցառումների ներդրումը, ապա Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան: Դա կարող է լինել միայն բանակցային գործընթացի դրական դինամիկայի շարունակության դեպքում, որպեսզի մենք տեսնեինք հստակ արդյունքները, որպեսզի մենք իմանայինք մեր տարածքների ազատագրման հստակ ժամկետները – այդ դեպքում կարող են մշակվել զանազան մեխանիզմներ, և միայն այդ դեպքում կարող է քննարկվել այդ հարցը»,-հայտաարել էր Ալիևը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը` Ալիևը հայտարարել էր, թե հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակում: «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, և այդ տարածքում երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Սա է գլխավոր հարցը: Ինչ վերաբերվում է ԼՂՀ կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, ինչ-որ կարգավիճակ կտրվի: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Եվրոպայում, մյուս երկրներում կա առաջադեմ փորձ և տարբեր տեսակի կարգավիճակներ: Բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր պետության տարածքային ամբողջականությունը», - եզրափակել էր Ալիևը: