

Հուլիսի 4-ին Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես ճեպազրույցում հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Երևանում Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ատգործնախարարների խորհրդի նիստին:
«Նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների գնահատման հարցեր, ինչպես նաև` միջազգային ասպարեզում փոխգործակցությունը: Արտգործնախարարները կքննարկեն նաև հակազդեցությունը ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը` Մերձավոր արևելքում և Աֆղանստանում առկա իրադրության լույսի ներքո», - տեղեկացրել է Զախարովան:
Նա նաև նշել է, թե Մոսկվան ակնկալում է, որ Երևանի հանդիպումը կարևոր ավանդ կներմուծի բարձրագույն մակարդակով ձեռ քբերված պայմանավորվածությունների իրացման գործում:


