Շաբաթ, 25 Հունիսի 2016 04:26

Նաիրա Բադալյան

Գյումրիում մատուցվել է Սուրբ պատարագ

Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցվել է Սուրբ պատարագ` լատինական ծիսակարգով:

 

Գյումրիի կենտրոնական հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին իր խոսքն է ուղղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: «Ձերդ Սրբություն, սիրեցյալ հոգեւոր եղբայրներ եւ բարեպաշտ հավատացյալներ, այսօր, երբ մեր Եկեղեցին հիշատակում է Տիրոջ սուրբ առաքյալների տոնը, որքան քաղցրահունչ ու առավել ուժգնությամբ է հնչում մեր հոգիներին այս պատգամը, որը մեր Տերն ուղղեց Իր աշակերտներին: Տերունապատվեր սիրո այս ջերմ զգացումով հանուն տարածաշրջանի ողջ հավատացելոց՝ բարի գալուստ ենք մաղթում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գյումրի քաղաք: Ուրախություն է Մեզ համար աղոթակից լինել Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի մեծ բարեկամիդ մատուցած Պատարագին: Գյումրին Հայաստանի պատմական այն քաղաքներից է, որտեղ ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները, ներդաշնակությամբ ձուլվել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը եւ հյուրընկալության սիրառատ ոգին: Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով եւ եկեղեցասիրությամբ, կրողն է նաեւ քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների եւ քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը: Խորհրդային աստվածմերժության տարիներին, երբ Հայաստանում կործանվում եւ փակվում էին եկեղեցիները, եւ միայն հավատացյալ մեր ժողովրդի անտեղիտալի դիմադրության շնորհիվ բաց էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ սակավ եկեղեցիներ, Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին իր մայրական գիրկը բացեց եւ հովանի ու աղոթավայր դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանների եւ Վրաստանի սահմանամերձ հայաբնակ քաղաքների ու գյուղերի բոլոր քրիստոնյաների համար՝ անկախ ազգային ու դավանական պատկանելությունից՝ լինեին նրանք հայ առաքելական, կաթոլիկ, թե օրթոդոքս: Եկեղեցու հյուսիսային նախամուտքը վերածվեց կաթոլիկ հավատացյալների աղոթավայրի, ուր տեղադրվեց եւ առ այսօր պահպանվում է կաթոլիկ ավանդույթին բնորոշ Տիրոջ խաչելության արձանը`բերված Արեւիկ գյուղի կաթոլիկ եկեղեցուց, իսկ հարավային նախամուտքը տրամադրվեց ուղղափառներին, որտեղ ամենապատվավոր տեղում բարձրացվեց Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործի ռուսական սրբապատկերը: Այսպես Գյումրին եւ Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի մատակարարն ու քարոզիչը: 

 

Սիրեցյալ եղբայր ի Քիստոս, քաղաքը, որտեղ մենք այսօր գտնվում ենք, հյուրընկալ ու ջերմ իր սրտի վրա կրում է նաեւ կնիքը տառապանքի: Քսաներորդ դարասկզբին, երբ մեր ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում, Գյումրին նույնպես զգաց Օսմանյան կայսրության ջարդարար եւ զավթողական քաղաքականության ծանր հարվածները եւ այսօր էլ կանգնած է փակ սահմանի դիմաց՝ իբրեւ հարյուր տարի առաջ իրագործված ցեղասպանության եւ շարունակվող ժխտողական քաղաքականության վկա:

Մեր ժողովրդի զավակները Գյումրիում հավատքով ու քաջարի ոգով դիմագրավեցին նաեւ երկրաշարժի աղետը: Այս առիթով ի դեմս Ձերդ Սրբության՝ երախտագիտության Մեր խոսքն ենք ուղղում Կաթոլիկ Եկեղեցուն, որը ծանր այդ օրերին նույնպես եղբայրսիրությամբ օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին՝ համաձայն առաքյալի խոսքի. «հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով» (Եբր. Ժ 23-24): Այսօր էլ գյումրեցի մեր զավակները շարունակում են հաղթահարել դժվարությունները եւ նվիրյալ ջանքեր բերում՝ բարօր ու զարգացող կյանքով բարեշեն դարձնելու Գյումրին, որի վկայությունն են վերջին տարիներին կառուցված կաթոլիկ եկեղեցին, այս հրապարակին հովանի պատմական երկու նորոգված եկեղեցիները՝ իբրեւ Գյումրիի հառնող կյանքի խորհդանիշերը:

 

Գոհություն հայտնելով Տիրոջը Գյումրիում Մեր սիրեցյալ եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական աղոթքի այս շնորհառատ օրվա համար՝ Մեր հորդորն ու մաղթանքն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, հավատքի, եղբայրսիրության ու հույսի աներեր քայլերով վկայելու այս աշխարհում Քրիստոսի պատգամը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց  սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34):

Այս մաղթանքով նաեւ ողջունում եւ Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Գյումրիի եւ մարզի իշխանավորներին, Շիրակի հավատավոր Մեր զավակներին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, նրան լծակից հոգեւորականներին եւ հայ կաթոլիկ համայնքի եկեղեցականներին՝ Առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գլխավորությամբ: Մաղթում ենք, որ Տիրոջ զորակցությամբ նրանք շարունակեն արդյունավորել իրենց հավատավոր հոտի խնամքն ու հովվությունը եւ եղբայրսիրությամբ գործակցությունը:

Սուրբ առաքյալների եւ Տիրոջ բոլոր վկաների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված աշխարհի խաղաղության, մարդկության բարօր ու ապահով կյանքի եւ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության համար:

Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ձեր այցելությունը Գյումրի հոգեւոր նորոգություն է Շիրակի տարածաշրջանի հավատացյալներին եւ միշտ պիտի հիշվի սիրով ու ջերմությամբ: Ուրախ սրտով վերստին հաստատում ենք, որ Ձեր այցը նոր վկայություն է մեր Եկեղեցիների բարի հարաբերությունների: Թող Աստված ամուր պահի եղբայրությունը եւ արգասավորի գործակցությունը մեր Եկեղեցիների այսօր եւ միշտ: Ամեն», - իր խոսքը եզրափակել է Գաաաաարեգին Բ կաթողիկոսը:

 

Ինչպես արդեն հաղորդվել է, Գյումրիի Վարդանանց հրապարակում պատարագից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան»  եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ: Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արսեն Թորոսյան․ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ամրապնդել բարեկամական հարաբերություններն Ուկրաինայի հետԱրսեն Թորոսյան․ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ամրապնդել բարեկամական հարաբերություններն Ուկրաինայի հետ
Մեր երկրին էլի է հեղափոխություն  պետք․ ՓաշինյանՄեր երկրին էլի է հեղափոխություն  պետք․ Փաշինյան
Պաշտոնյա․ ԿԽՄԿ-ի աջակցությամբ հաջողվել է իրականացնել Կապանի սահմանամերձ գյուղերից բնակչության արտահոսքը կանխելու ծրագրերՊաշտոնյա․ ԿԽՄԿ-ի աջակցությամբ հաջողվել է իրականացնել Կապանի սահմանամերձ գյուղերից բնակչության արտահոսքը կանխելու ծրագրեր
Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ քաղաքային երկաթուղային տրանսպորտի ոլորտումՀայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ քաղաքային երկաթուղային տրանսպորտի ոլորտում
Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչն անընդունելի է համարել աշխարհիկ իշխանությունների միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքինՌուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչն անընդունելի է համարել աշխարհիկ իշխանությունների միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին
Semafor․ Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը TRIPP նախագծին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետSemafor․ Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը TRIPP նախագծին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՔԿՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՔԿ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետըԴատարանը երկու ամսով երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Քաղաքագետը տարբեր հարցերի նկատմամբ Հայաստանի իշխանության և ընդդիմության դիրքորոշումների օրինակով պատմել է հայկական քաղաքականության մեջ չկայացած սինթեզի մասինՔաղաքագետը տարբեր հարցերի նկատմամբ Հայաստանի իշխանության և ընդդիմության դիրքորոշումների օրինակով պատմել է հայկական քաղաքականության մեջ չկայացած սինթեզի մասին
IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասինIDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբՄանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ
2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործով Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ՝ հրատապ միջոցներ կիրառելու մասին միջնորդությամբԳագիկ Խաչատրյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ՝ հրատապ միջոցներ կիրառելու մասին միջնորդությամբ
Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 101-րդ համերգաշրջանը բացում է համաշխարհային պրեմիերայովԴասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 101-րդ համերգաշրջանը բացում է համաշխարհային պրեմիերայով
Անանյան. Փաշինյանը հին կախվածություններն ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետումԱնանյան. Փաշինյանը հին կախվածություններն ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում
Հայաստանում ջրային տնտեսության համակարգի բարեփոխման ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտություն կա․ ՓաշինյանՀայաստանում ջրային տնտեսության համակարգի բարեփոխման ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտություն կա․ Փաշինյան
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերը կմեկնարկեն հոկտեմբերի 7-ինՎրաստանում Հայաստանի մշակույթի օրերը կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին
Սիրանուշ Սահակյան. հայկական կողմը մինչ օրս պատրաստակամություն չի հայտնել աջակցելու կանանց մարդասիրական առաքելության Բաքու այցի կազմակերպմանըՍիրանուշ Սահակյան. հայկական կողմը մինչ օրս պատրաստակամություն չի հայտնել աջակցելու կանանց մարդասիրական առաքելության Բաքու այցի կազմակերպմանը
Հայաստանը և Կատարը նշում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և փոխադարձ այցելությունների կարևորությունըՀայաստանը և Կատարը նշում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և փոխադարձ այցելությունների կարևորությունը
ԵՄ-ն առաջարկեց սկսել բանակցություններ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ԵՄԽ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի շուրջԵՄ-ն առաջարկեց սկսել բանակցություններ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ԵՄԽ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի շուրջ
Իրավապաշտպան. Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը քննարկվում է իրավական հարկադրանքի շրջանակներում՝ քաղաքական ասպարեզում արդյունքների բացակայության պատճառովԻրավապաշտպան. Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը քննարկվում է իրավական հարկադրանքի շրջանակներում՝ քաղաքական ասպարեզում արդյունքների բացակայության պատճառով
Չելյաբինսկի մարզի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր շրջագայությունը Հայաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը կայացած երաժշտական երեկոյովՉելյաբինսկի մարզի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր շրջագայությունը Հայաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը կայացած երաժշտական երեկոյով
Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը նախընտրեցին արդյունքները՝ հռետորաբանության փոխարեն. ՎիտկոֆՀարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը նախընտրեցին արդյունքները՝ հռետորաբանության փոխարեն. Վիտկոֆ
Հայաստանի դատախազությունը պահանջում է պետության օգտին բռնագանձել Երևանի նախկին փոխքաղաքապետին պատկանող 20 անշարժ և շարժական գույքՀայաստանի դատախազությունը պահանջում է պետության օգտին բռնագանձել Երևանի նախկին փոխքաղաքապետին պատկանող 20 անշարժ և շարժական գույք
Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները կկարողանան ստանալ ուսման ժամկետի հետաձգում և ազատում զինվորական ծառայությունից, հայտնում է  ՀՀ  կրթության, գիտության և մշակույթի նախարարությունըԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները կկարողանան ստանալ ուսման ժամկետի հետաձգում և ազատում զինվորական ծառայությունից, հայտնում է ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը
« Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հաղթեց բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ դատական գործը« Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հաղթեց բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ դատական գործը
Տիգրան Աբրահամյան. 102-րդ ռուսական ռազմաբազայի Գյումրիից դուրսբերումից հետո սահմանապահ զորքերի դուրսբերումը ժամանակի հարց կլինիՏիգրան Աբրահամյան. 102-րդ ռուսական ռազմաբազայի Գյումրիից դուրսբերումից հետո սահմանապահ զորքերի դուրսբերումը ժամանակի հարց կլինի
ՀՀ նախագահ. Արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքի նկատմամբ Հայաստանի հայեցակարգային մոտեցումը խաղաղ համակեցությունն էՀՀ նախագահ. Արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքի նկատմամբ Հայաստանի հայեցակարգային մոտեցումը խաղաղ համակեցությունն է
Ներքին գործերի նախարարության ղեկավար. փրկարարը միշտ քաղաքացու կողքին է ցանկացած իրավիճակում, վայելելով հանրային բարձր վստահություն։Ներքին գործերի նախարարության ղեկավար. փրկարարը միշտ քաղաքացու կողքին է ցանկացած իրավիճակում, վայելելով հանրային բարձր վստահություն։
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը կարծում է, որ «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել Հայաստանի և Իրանի սահմանինՌուսաստանի Անվտանգության խորհուրդը կարծում է, որ «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել Հայաստանի և Իրանի սահմանին
Սիսիանի Մայիսի 28-ի այգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանըՍիսիանի Մայիսի 28-ի այգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանը
Հայաստանում քաղաքացիների մի խումբ միս է վաճառել կեղծ փաստաթղթեր օգտագործելովՀայաստանում քաղաքացիների մի խումբ միս է վաճառել կեղծ փաստաթղթեր օգտագործելով
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդ. Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից էական հետևանքներ չի առաջացնիՌուսաստանի Անվտանգության խորհուրդ. Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից էական հետևանքներ չի առաջացնի
Հայաստանի դեսպանը և Սպիտակ տան պաշտոնյան քննարկեցին հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործումՀայաստանի դեսպանը և Սպիտակ տան պաշտոնյան քննարկեցին հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանԳագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Հայաստանի ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ է անցկացրելՀայաստանի ԱԽ քարտուղարը մի շարք հանդիպումներ է անցկացրել
Փոխվել է Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոցը. տնային կալանքի փոխարեն նշանակվել է վարչական հսկողությունՓոխվել է Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոցը. տնային կալանքի փոխարեն նշանակվել է վարչական հսկողություն
Եվս մեկ դատավոր հրաժարվել է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործըԵվս մեկ դատավոր հրաժարվել է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործը
Անդրեյ Կոլեսնիկը ՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի դերի մասին. Անդրեյ Կոլեսնիկը ՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի դերի մասին. "Հայաստանը՝ առանց իր ավանդական դաշնակցի, "կխժռեն"
ՌՀՄ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ ՝ Գագիկ Ծառուկյանի ՌՀՄ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ ՝ Գագիկ Ծառուկյանի "գործով" այսօր նշանակված դատական նիստի առնչությամբ
ԶԼՄ․ ԶԼՄ․ "88" սուպերմարկետների ցանցի դեմ քրեական գործ է հարուցվել
Պյոտր Պավելը բարձր է գնահատել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Հայաստանի ձգտումըՊյոտր Պավելը բարձր է գնահատել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու Հայաստանի ձգտումը
ԲՀԿ մամուլի քարտուղար. Հայկական ձեռնարկությունները փակելով Հայաստանի իշխանությունները երկիր են հրավիրում ադրբեջանաթուրքական կապիտալըԲՀԿ մամուլի քարտուղար. Հայկական ձեռնարկությունները փակելով Հայաստանի իշխանությունները երկիր են հրավիրում ադրբեջանաթուրքական կապիտալը
Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքից. վարչապետՀայաստանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքից. վարչապետ
Երևանում կանցկացվի Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարԵրևանում կանցկացվի Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Ավարտվել է թմրամիջոցը կուլ տալու եղանակով Հայաստան անցկացնելու փորձ կատարած հինգ անձանց վերաբերյալ նախաքննությունըԱվարտվել է թմրամիջոցը կուլ տալու եղանակով Հայաստան անցկացնելու փորձ կատարած հինգ անձանց վերաբերյալ նախաքննությունը
Փաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չի ունեցել և չունիՓաշինյան․ Հայաստանը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չի ունեցել և չունի
Ալեն Սիմոնյան ․ Ալեն Սիմոնյան ․ "Ո՞վ է խոսում Տիգրանաշենի հանձնման մասին։ Փաշինյանն, ուղղակի, այն այլ անունով է կոչել"
Դատարան են ներկայացվել 59 քաղաքացուց 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակելու և ևս 19 քաղաքացուց 38 միլիոն 879 հազար դրամ հափշտակելու փորձ կատարած անձանց դեմ հարուցված քրեական գործի նյութերըԴատարան են ներկայացվել 59 քաղաքացուց 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակելու և ևս 19 քաղաքացուց 38 միլիոն 879 հազար դրամ հափշտակելու փորձ կատարած անձանց դեմ հարուցված քրեական գործի նյութերը
Փաշինյան. Հայաստանում Նիկոլ Փաշինյանի սրտին մոտ օլիգարխ չկա, և Նարեկ Մամեդյարդյանը բացառություն չէՓաշինյան. Հայաստանում Նիկոլ Փաշինյանի սրտին մոտ օլիգարխ չկա, և Նարեկ Մամեդյարդյանը բացառություն չէ
Վարչապետ․ Հայաստանի սահմանադրությունը հայ-ադրբեջանական օրակարգի հարցերի թվում չէՎարչապետ․ Հայաստանի սահմանադրությունը հայ-ադրբեջանական օրակարգի հարցերի թվում չէ
Քաղաքագետ․ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների մոդելը փլուզվել էՔաղաքագետ․ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների մոդելը փլուզվել է
Փաշինյան. Մենք չենք կարծում, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսականորեն կարևոր էՓաշինյան. Մենք չենք կարծում, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսականորեն կարևոր է
Ռեֆորմիստական կուսակցության առաջնորդ. Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցըՌեֆորմիստական կուսակցության առաջնորդ. Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը
Սպիտակի երկրաշարժի գոտում բնակվող 15 ընտանիք կկարողանա օգտվել պետական բնակարանային օգնության ծրագրիցՍպիտակի երկրաշարժի գոտում բնակվող 15 ընտանիք կկարողանա օգտվել պետական բնակարանային օգնության ծրագրից
Հայաստանի իշխանությունները մտադիր են ակտիվացնել պայքարը ընտանեկան բռնության դեմՀայաստանի իշխանությունները մտադիր են ակտիվացնել պայքարը ընտանեկան բռնության դեմ
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե. Արտաքսումը չի կարող լինել Արցախի պատմության վերջին գլուխըԼեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտե. Արտաքսումը չի կարող լինել Արցախի պատմության վերջին գլուխը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը