Չորեքշաբթի, 22 Հունիսի 2016 09:31

Ստեփանյան Դավիթ

Ալեքպեր Ալիև. Ոչինչ չի արդարացնում մեր տևական եղբայրասպան պատերազմը

 Ձեր, Յունուսներ զույգի, Ադրբեջանը լքած բազմաթիվ այլ մարդկանց օրինակով տեսնում ենք, որ մտածող մարդիկ, չծախվող մտավորականությունը տեղ չունեն այսօրվա Ադրբեջանում:

Ձեր կարծիքով, խնդիրն իշխանությունների մեջ է, թե՞, այնուամենայնիվ, պատճառները պետք է փնտրել ադրբեջանական հասարակության խորքերում:

 

Դասական երկընտրանք է առաջանում՝ մեղավոր է իշխանությունը, թե՞ ժողովուրդը: Եթե քաղաքական իշխանությունը, առավել ևս՝ ավտորիտար, հասարակական կարծիքի ձևավորման հզոր ռեսուրսների միջոցով օրուգիշեր լվանում է մարդկանց ուղեղները, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է մեղադրել հասարակությանը: Շատ բան բացատրում է Ադրբեջանում կրթական համակարգի սարսափելի վիճակը: Իմիջիայլոց, այդ սարսափում չկա քաոս: Ամեն բան գործում է այնպես, ինչպես նախասահմանված է: Այդ պատճառով մեր պայմաններում, երբ իշխանությունը լիովին անկախ է ընտրողներից, անարդար կլիներ մեղադրել ժողովրդին: Ամեն բան արվում է, որպեսզի մենք՝ ժողովրդի դավաճանները և թշնամիները, արտագաղթեն երկրից: Ադրբեջանը, հավանաբար, առաջատար է հայրենիքի դավաճանների, ժողովրդի թշնամիների, համասեռամոլների և թմրամոլների քանակով: Բոլոր դժգոհողները լռելյայն թմրամոլներ են: Թեև, դուք գիտեք, որ այդ ամենում ճշմարտության բաժին կա, քանի որ վրացի սահմանապահներն արդեն հոգնել են կանգնեցնել Ադրբեջանից հերոին տեղափոխող ֆուրերը: Իսկ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը, պարզվում է, վերջին տասը տարվա ընթացքում տեսանկարահանել է ընդիմադիրների, լրագրողների, հասարակությունում քիչ թե շատ հայտնի մարդկանց ինտիմ կյանքը: Եվ դա սպանություններից, շորթումներից և խոշտանգումներից բացի, որոնցով նույնպես այդ մարդը զբաղվել է: Ի դեպ, նա մինչև հիմա ազատության մեջ է: Դուք չէի՞ք  արտագաղթի նման երկրից:

 

Մեր երկրների լրագրողները, մեղմ ասած, այնքան էլ օբյեկտիվ և պատասխանատու չեն հասարակական կյանքի, ղարաբաղյան հակամարտության պատճառների փոխադարձ լուսաբանման և նույնիսկ պատմության մեկնաբանման հարցում: Տարիների ընթացքում այդ ամենը էլ ավելի է խորացրել փոխադարձ ագրեսիվությունը և միմյանց հասկանալու մեր ժողովուրդների ցանկության բացակայությունը: Մինչդեռ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ առավել ևս ղարաբաղցիները լուսնի վրա վերաբնակվել չեն պատրաստվում, ինչքան էլ որ նրանց ֆիզիկական ոչնչացում սպառնա: Ինչպե՞ս եք պատկերացնում իրավիճակից ելքը:  

 

Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտությունը միակ անվտանգ թեման է, որտեղ կարելի է որքան ասես պարազիտությամբ զբաղվել, հերոս ձևանալ, արցունք թափել, սիրտը բռնել ու շշնջալ ՙՂա-րա-բաղ՚, բայց չմեռնել: Ոչ մի դեպքում մեռնել չի կարելի: Պետք է մեռնեն դժբախտ ադրբեջանցիներն ու հայերը, որոնց բախտը չի բերել ծնողների հարցում, իսկ ընտրախավում չեն հայտնվել: Հետևաբար՝ հարևանների մասին կարելի է կեղտոտ բաներ գրել, պախարակել նրանց, ինչը կխրախուսվի և կպարգևատրվի իշխանության կողմից: Իսկ քանի դեռ ռազմաճակատում զոհվում են երիտասարդներ, կավելանան մեր իշխանավորների հաշիվներում գումարները: Ահա այսպիսի միամիտ, բայց ֆունկցիոնալ սխեմա: Մեզ մոտ սիմուլյակր է, այլ ոչ թե՝ ԶԼՄ: Չգիտեմ, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում, բայց ադրբեջանցի լրագրողների բացարձակ մեծամասնությունը կիսագրագետ մարդիկ են, որոնց պետք է անհապաղ առաջին դասարան ուղարկել: Զարմանալի չէ, որ նախագահության 13 տարվա ընթացքում Իլհամ Ալիևը ոչ մի անգամ չի մեծարել որևէ ադրբեջանցի լրագրողի: Պատկերացնո՞ւմ եք: Ոչ մի հարցազրույց, մամուլի հետ ոչ մի հանդիպում: Ընդդիմությունն ընդդիմություն, բայց հանուն արդարության պետք է ասել, որ Ալիևը նրբաճաշակ մարդ է, լավ կրթություն է ստացել, այդ պատճառով ամենավատ մղձավանջում անգամ չի պատկերացնում նրանց հետ շփումը:

 

Ինչ վերաբերում է տարածաշրջանից զանգվածային վերաբնակեցմանը, դուք միանգամայն ճիշտ եք, ո՞ւր պետք է վերաբնակվենք: Փարիզում, Մոսկվայում, Հռոմում, Ցյուրիխում, Թբիլիսիում հայերը և ադրբեջանցիները կարող են ընկերություն անել, շփվել, բայց հենց վայրէջք են կատարում ՙԶվարթնոցում՚ և ՙՀեյդար Ալիևում՚, նրանք թշնամի են դառնում: Ուզո՞ւմ եք իմանալ Ղարաբաղի նկատմամբ իմ վերաբերմունքը: Ես չեմ առաջնորդվում ՙմի թիզ անգամ սուրբ հող չենք զիջելու՚ սկզբունքով: Ինձ համար սուրբ հողեր գոյություն չունեն: Վերջիվերջո, մոլորակը մերն է, պետք է ապրել խաղաղության մեջ: Սեքս,թմրանյութ և ռոք-ն-ռոլլ, մնացած ամեն բան ունայնություն է:

 

Անձամբ Ձեզ համար ի՞նչ էր ապրիլյան պատերազմը, ո՞վ էր դրա նախաձեռնողը, և ո՞ւմ և ինչո՞ւ այն կարող էր ձեռնտու լինել:

 

Պարզ է, որ ապրիլյան պատերազմի նախաձեռնողն Ադրբեջանն է, որը, կարծես, չի թաքցնում դա: Եվ որքանով ես եմ հասկանում, դա բլիցկրիգի դասական փորձ էր:

Այդ պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, և եթե ինչ-որ մեկը հակառակն է պնդում, հրաժարվելով հասկանալ, որ հետևանքները սարսափելի կլինեն, նա շառլատան է: Զենք ճոճելը մեր երկրներին չի սազում, անհեթեթ է նայվում: Երրորդ՝ այդ պատերազմն ակտիվացրեց ինձ՝ որպես Հարավային Կովկասի քաղաքացի: Բոլորը լվացին ձեռքերը: Պարզվում է, որ մինչ այժմ խաղաղապահ դիմակների տակ թաքնվել են ամենապարզունակ ՙնացիկներ՚, որոնց համար խաղաղապահությունը ոչ այլ ինչ է, քան բիզնես: Ասեմ, թե որտե՞ղ են իրական խաղաղապահները: Իրենց տներում: Այդ մարդկանց ձայնը լսելի չէ, նրանք խաղաղություն են ուզում, բայց չեն կարող ասել այդ մասին, քանի որ իրենց հրամայված է ատել: Նրանց հրամայված է հրապարակայնորեն կարգախոսներ հնչեցնել, իսկ իրենց տանը որքան ասես կարող են անիծել ՙկուսակցության գիծը՚: Մեր օֆիցիոզը ձգտում է համոզել հասարակությանը, որ մարտական գործողությունները ՙսոցիալական պատվեր՚ են: Եվ այստեղ հարց է առաջանում, այդ երբվանի՞ց է ավտորիտար, ավազակապետական միապետությունը հաշվի առնում ժողովրդի կարծիքը: Հրադադարի տարիներին երկու երկրների՝ խաղաղարարության հսկայական ռեսուրսների տիրապետող իշխանությունները չօգտագործեցին այդ հնարավորությունը երկու ժողովուրդների միջև երկխոսության հաստատման համար: Հավանաբար, նրանք թշնամու կերպար չստեղծելու պարտավորություն էին ստանձնել, քանի դեռ լռում են թնդանոթները և բանակցություններ են ընթանում: Սակայն, ինչպես տեսնում ենք, իրենց պարտավորությունները նրանք չեն կատարել: Շատ ջրեր են հոսել, շատ տառապանքներ ենք պատճառել միմյանց, հսկայական կորուստներ կան երկուստեք, և միայն ներքին բարձր մշակույթը կարող է բուժել մեր ցավը, օգտնել ներելու միմյանց: Մշակույթ և կրիտիկական մտածողություն՝ ահա թե ինչ է պակասում Հարավային Կովկասին:

 

Իսկ ի՞նչ կասեք արտաքին ուժերի՝ մեզ հետ չհամընկնող շահերի մասին:

 

Չափազանց դժվար է դիմակայել հյուսիսային հարևանին, ուժերը հավասար չեն, ինչը ես հիանալի հասկանում եմ: Սակայն մենք պետք է մեկընդմիշտ մեզ համար հստակեցնենք մեկ  պարզ ճշմարտություն՝ հարևանությամբ հյուսիսային հրեշի առկայությունը չի արդարացնում մեր տևական եղբայրասպան պատերազմը: Դա ճակատագիր չէ: Դրա հետ պետք չէ հաշտվել: Ոչ մի ուժ ի զորու չէ դիմակայել ժողովուրդների կամքին: Մենք` Կովկասի ժողովուրդներս, դարավոր հարևաններ ենք, երբեք միմյանց չենք բնաջնջել, միշտ ապրել ենք խաղաղության և համաձայնության մեջ: Տարածաշրջանում խնդիրները ծագել են շրջակա կայսրությունների աշխարհաքաղաքական նկրտումների համատեքստում: Իսկ, ընդհանրապես հայերն ու ադրբեջանցիները բարի, լավ, հյուրընկալ և մի քիչ բթամիտ ժողովուրդներ են, որոնց հեշտության մոլորեցրել և հրահրել են միմյանց դեմ օսմանները, պարսիկներն ու ռուսները: Մեր տարածաշրջանը միջանցիկ բակ է, որը կանոնավոր կերպով ոտքի տակ են տալիս մերթ մեկ կաայսրությունը,  մերթ` մյուսը: Ժամանակակից պատմության մեջ հայերը զոհ են դարձել մի քանի կայսրությունների աշխարհաքաղաքական դիմակայությանը, և այդ զոհողությունը դարձել է  հայերի ճակատագիրն ու նույնականությունը, ընկած է հայության բոլոր արժեքների և ազգային գաղափարի հիմքում:

Եվ այսօր հայերը, և հայերից պատմական ֆետիշիզմով վարակված ադրբեջանցիները վազում են Եվրոպայով մեկ ու պատմում իրենց ճշմարտությունը եվրոպական քաղաքներում` դրոշներով, 20-30 մարդով: Վանկարկում են կարգախոսներ, որոնց բովանդակությունը շատ հեռու է եվրոպացիների ընկալումից: Իրենց տանը հարաբերություններ պարզաբանելու, ցցապատի մյուս կողմի հարևանի հետ մի բաժակ ղարաբաղյան թթի օղու շուրջ խոսելու փոխարեն մեր ժողովուրդները խելագարների նման վազում են Եվրոպայով մեկ` կարգախոսներով ու պաստառներով, հարաբերություններ են պարզաբանում տնից երեք հազար կիլոմետր հեռու:

 

Շատ խելամիտ մարդիկ , բնականաբար իշխանությունից դուրս, ընդհանուր ՙԿովկասյան տան՚ ստեղծումը համարում են ոչ միայն Հարավային Կովկասը ծվատող հակամարտությունների կարգավորման գրավական, այլ նաև գերտերությունների կախվածությունից ազատվելու խթան: Կիսո՞ւմ եք արդյոք նման մտքերը, և ի՞նչ պայմաններում դրանք կարող են իրագործվել:

 

Մենք՝ հարավկովկասյան ժողովուրդներս, հարազատ հոգիներ ենք: Ոչ միայն Հայաստանի բախտը չի բերել, այլ նաև բոլոր նրանց, ովքեր գտնվել են այդ այդ խաչմերուկում: Մեզ բոլորիս նվաճել են, կոտորել, բռնի կրոնափոխ արել: Անցան դարեր, արդյունքում այդ անհանգիստ աշխարհագրության հիմքի վրա ձևավորվեցին երեք հանրապետություններ: Ինչպես և ինչու դա ստացվեց, հիմար հարցեր են: Լավ է, որ ստացվեց: Դա զարգացման, փոխգործակցության լավ հնարավորություն է: Իսկ հիմա փոխանակ առաջ շարժվելու, խելացի բաներ ասելու, նորարարություններ առաջարկելու, տարածաշրջանի զարգացմանը մասնակցելու և ընդհանրապես բոլոր սահմանները գրողի ծոցն ուղարկելու՝ տաղանդավոր հայերը ժամանակ են կորցնում ֆանտաստիկ, անհեռանկարային նախագծերի ու գաղափարների վրա: Այս առումով միակ հնարավոր ելքը փակուղային իրավիճակից, որում հայտնվել են հայերն ու ադրբեջանցիները, Հարավային Կովկասն է՝ առանց սահմանների և վիճահարույց տարածքների կամ սահմաններով, բայց բոլոր ուղղություններով սերտ համագործակցությամբ: Համագործակցություն՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, այլ երկրների ներգրավմամբ, ժամանակակից հասարակության կառուցմանն ուղղված օգնության ծրագրերով: Հասարակություն, որի համար ավելի արժեքավոր բան չկա, քան մարդը և նրա իրավունքները: Նման հասարակություններում տարածքային պահանջներ չեն լինում: Այդ մոդելն իմ ուտոպիան է: Թեմա, որի շուրջ չեմ ցանկանում վիճել, գաղափար, որը չեմ ուզում հիմնավորել: Կտեսնեմ այդ կոնֆեդերացիան, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա: Կորչեն սահմանները, կորչի այն ամենը, ինչը բաժանում է մեզ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը