


Ադրբեջանում հնարավոր անջատողականության հողի վրա խնդիրների մակարդակը շատ ավելի բարձր է, քան դա պատկերացնում են ադրբեջանցիները, գտնում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
ՙԵս խոսում եմ հարցերի մասին, որոնք, որպես կանոն, չեն քննարկվում: Բայց եթե Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանա նույն կերպ, ինչ ապրիլին, 100% վստահ եմ, որ խնդիրներ կծագեն՝ թալիշների և լեզգիների հետ կապված: Ադրբեջանն իր նկատմամբ անբարյացակամ տրամադրված շատ հարևաններ ունի, առաջին հերթին՝ Իրանը և Թուրքիան: Այս առումով անջատողականություն կարող է առաջանալ ոչ միայն հայերի հետ հարաբերություններում՚,- նշել է նա:
Ըստ վերլուծաբանի, պատերազմն, անշուշտ, շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ հաշվի առնելով, որ հանրապետությունը համեղ պատառ է բոլոր նրանց համար, ում անհրաժեշտ է նավթ և գազ՝ վերջինիս վրա տարբեր կողմերից կհարձակվեն բարեկամների ու թշնամիների այնպիսի քանակ, որ շատ տխուր իրավիճակ կստեղծվի:
ՙՑանկանու՞մ է արդյոք Ռուսաստանը փլուզել Ադրբեջանը: Իմ տեսակետից՝ ոչ: Առաջինը՝ վերջին 100 և ավել տարիներին մենք բոլորս, կարծես, խառնվել ենք իրար: Քառորդ դար իմ կորպորացիայի գումարները գտնվել են ադրբեջանցու ձեռքում, ով իմ ֆինանսական տնօրենն էր: Դրանից ինձ վատ չի եղել: Երկրորդ՝ թեև Բաքուն իր տնտեսական և քաղաքական ծրագրերն ունի, Մոսկվայի հետ իր կապերը խզել չի շտապում՚,- ամփոփել է Սատանովսկին:


