
Պաշտոնական Ստեփանակերտը պահանջում է բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում, ինչին համաձայն չէ Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը` ռուսական «Վզգլյադ»-ով հեռարձակված հարցազրույցում:
«Եվ նրա այդ ոչ կառուցողական դիրքորոշումն այդ հարցում մշտապես ձգձգում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և լիարժեք մասնակցության ոչ մի հաջողություն չի կարող ձեռք բերվել, քանի որ որոշվում է Ղարաբաղի անմիջական հարցը, և Ղարաբաղի բնակչությունը պետք է համաձայնություն տա հակամարտության կարգավորման վերջնական տարբերակին», - նշել է Արայիկ Հարությունյնաը:
Նա նաև ընդգծել է, որ Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական եւ միակ երաշխավորը Ղարաբաղի պաշտպանության բանակն է: Պատասխանելով խաղաղապահ ուժեր տեղակայելու հանարավորությանն առնչվող հարցին` վարչապետը նշել է. ««Քանի դեռ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք կողմ, ցանկացած պլան կամ առաջարկ, ինչպես արդեն նշեցի, դատապարտված է ձախողման: Մեզ հետ որեւէ պլան չի քննարկվել եւ, դրանից ելնելով, սխալ կլինի որեւէ ենթադրություն կամ եզրակացություն անել: Այդ առնչությաբ ոչ պաշտոնական վարկածների տարածումը կարող է դառնալ շահարկումների առիթ: Խոսքը հավասարապես վերաբերում է նաեւ տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական եւ միակ երաշխավորը Ղարաբաղի պաշտպանության բանակն է, որն ապահովում է նրա խաղաղ կենսագործունեությունը և զսպում Ադրբեջանի ագրեսիան», - ասել է Արցախի վարչապետը:
Ինչպես ընդգծել է Հարությունյանը, ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի պաշտպանության բանակը ոչ մի անգամ նպատակաուղղված չի գնդակոծել խաղաղ բնակավայրերը: «Ընդհակառակը, մենք բազմիցս հայտարարել ենք, ավելին, հրապարակել ենք լուսանկարներ, որոնք վկայում են այն մաիսն, որ ադրբեջանական կողմն իր հրետանին տեղակայել է խաղաղ բնակավայրերւոմ` ղարաբաղյան բնակավայրերն ու դիրքերը գնդակոծելու նպատակով: Բնականաբար, պատասխան գործողությունների արդյունքում այդ բնակավայրերը հայտնվել են ռիսկի գոտում: Համոզված եմ, որ նրանք նման քայլի են դիմել մեր հարվածների հավանականությունը նվազեցնելու, իսկ հարվածների դեպքում, տուժած բնակավայրերը որպես քարոչզկան «ֆիշկա» օգտագործելու նպատակով: Դա միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաև հանցագործոություն և անբարոյականություն սեփական հասարակության նկատմամբ», - հայտարարել է Արայիկ Հարությունյանը :