
Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում սենսացիա չբերեց, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը, հավելելով, որ սենսացիա ոչ ոք չէր էլ ակնկալում: Ըստ թերթի, Լեռնային Ղարաբաղը դասվում է, այսպես, կոչված, «անլուծելի հակամարտությունների» թվին, թեկուզ այն պատճառով, որ դիմակայող կողմերն, ընդհանրապես, շփման կետեր չունեն: «Դա` ինչպես պաղեստինցիները և իսրայելացիները` միայն Ռուսաստանի սահմաններին շատ ավելի մոտ», - նշել է թերթը:
Բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունում երեք նախագահները կարողացել են միայն հաստատել հայ-ադրբեջանական վերջին գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Զրույցը չափազանց կառուցողական էր, վստահական ու անկեղծ: Այն ցույց տվեց, որ կան բոլոր հիմքերը լրացուցիչ դինամիկա հաղորդելու բանակցություններին», - լրագրողներին պատմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը:
Նրա ասելով, շփման գծում իրադրության նորմալացման համար հակամարտող կողմերը համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ճիշտ է, հայտարարությունն այդ մասին նույնպես որոշակի ոչինչ չի ներառում: Այժմ հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևում է 6 մարդ: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին, քանի որ «միջադեպերի կանխարգելմամբ, միջադեպերի հետաքննությամբ զբաղվում է ԵԱՀԿ քարտուղարությունը»: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկիկ խմբի համանախագահներին, որը լիազորված է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, այնուամենայնիվ, հրավիրել են երեք նախագահների հանդիպման եզրափակիչ մասին:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ն, որը նախատեսում էր Ալիև-Սարգսյան բանակցություններ անցկացնել հունիսի վերջին Փարիզում, վիրավորվել էր, որ Կրեմլը նրանից վերցրել է նախաձեռնությունը և հերթական անգամ ուզում է Եվրոպային պարտադրել խաղի իր կանոնները: Լավրովի ասելով, «ԵԱՀԿ քարտուղարությունը համապատասխան հետազոտություններ է անցկացնում և ձգտում է ինչ-որ բան առաջարկել կողմերին: Սակայն Ռուսաստանը, օգտվելով Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հատուկ հարաբերություններից, իրեն իրավունք է վերապահում այսուհետև էլ ԼՂՀ իրավիճակի շուրջ բանակցություններ անցկացնել եռակողմ ձևաչափով:
Այդպես էլ գաղտնիք է մնում, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում քննարկվել է ինչ-որ գաղտնի «Լավրովի ծրագիր», որն իբր ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկտամամբ սկզբունքորեն նոր մոտեցումներ: Ինքը` նախարարն, ավելի վաղ ասել էր, թե ոչ մին «Բ ծրագիր» գոյություն չունի. Ռուսաստանը, ինչպես և բոլոր շահագրգիռ կողմերը, ելնում է «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքից: 2008 թվականից, երբ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլա Սարկոզին որպես միջնորդներ հաստատեցին «Ա ծրագրի» 3 սկզբունքներն ու 6 կետերը, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Երեք սկզբունքներն են. ուժի և ուժի կիրառման սպառալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Վեց կետերն են. հանրաքվեում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում, մինչև հանրաքվեն` միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ, Ղարաբաի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովում, անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում` ներառյալ խաղաղապահների տեղակայումը, բոլոր փախստականների վերադարձ` նրանց անվտանգության երաշխիքների ապահովումից հետո, և, վերջապես, տարածքների վերադարձ:
Այդ ծրագրի շուրջ բանակցությունները, որի դեմ Բաքուն ու Երևանն, ընդհանուր առմամբ, չեն առարկում, շարունակվում են ոչ առաջին տարին: Սակայն հրեշը, ինչպես հայտնի է, թաքնված է մանրամասներում: Ինչպես և Դոնբասի շուրջ Մինսկի պայմանավորվածությունների դեպքում, անհասկանալի է, թե ինչ հաջորդականությամբ պետք է ձեռնարկվեն թվարկված քայլերը, և ով է մեծ պատասխանատվություն կրում: Ավելին, Երևանը, նայելով Մոսկվայի վարքագծին, պահանջում է բանակցություններում ներգրավել բուն ղարաբաղցիներին, պնդելով, որ առանց նրանց համաձայնության ցանկացած պայմանավորվածություն հաջողության քիչ հնարավորություն ունի: