


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման շրջանակներում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
Փաստաթղթի տեքստում, մասնավորապես, ասված է, որ պետությունների ղեկավարները նշել են փոխհամաձայնոթւյան ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը «թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացի համար»: Բացի այդ, նախագահները պայմանավորվել են նաև շարունակել իրենց կանոնավոր շփումներն այս հարցի շուրջ, այս ձևաչափով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:



