


Հանցախումբ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է ոչ միայն ՙՆոր Հայաստան՚ շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը, այլ նաև նախաձեռնության մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը և ակտիվիստներ Արմեն Միքայելյան, Վիտո Դավթյանը, Արմեն Լուսինյան, Էդուարդ Գրիգորյանը, Երեմ Խոնդկարյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է շարժման անդամ Սյուզան Սիմոնյանը:
Նշենք, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ քննչական կոմիտեի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ:



