


Պետերբուրգյան հանդիպման նախաշեմին Բաքուն միաժամանակ խաղում է բոլորի հետ և ընդդեմ բոլորի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
ՙԱմերիկացի և ֆրանսիացի համանախագահների կողմից միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման կանխադրույթը դրդում է Բաքվին բնակցությունները ռազմական սադրանքների հետ հերթագայման նախկին քաղաքականության շարունակման հնարավորությունը շոշափելու փորձերի: Այս առումով ոչ պակաս կարևոր է շանտաժի նման քաղաքականությունը շարունակելու Մոսկվայի համաձայնության ստացումը, ինչի վկայությունն այդ թվում՝ Ադրբեջանում խոշորամասշտաբ զորավարժություններն են: Այդպիսով Ալիևը հայ գործընկերոջը ցույց է տալիս Պետերբուրգում իր համար ցանկալի արդյունքների բացակայության դեպքում պատերազմ սկսելու մտադրությունը:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպման շարունակությունն են, որոնց ընթացքում Սարգսյանը և Ալիևը հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-24-ը Արցախին հարակից Ադրբեջանի տարածքներում անցկացվող զորավարժությունների լույսի ներքո՝ 25000 զինվորականների, հարյուրավոր տանկերի և հրթիռային ու հրետանային համակարգերի մասնակցությամբ:
Բոլորի հետ և ընդդեմ բոլոր խաղալու իր ձգտմամբ Ալիևը, ըստ Սաֆարյանի, հասել է այն բանին, որ այդ խաղն արդեն տարվում է նաև Ռուսաստանի դեմ: Դա հնարավոր է դարձել Ռուսաստանի և Թուրքիայի շահերի արմատական հակասության արդյունքում: Առաջինն ամեն բան անում է Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումը կանխելու համար, իսկ երկրորդը լիովին կարող է բարձրացնել այդ խնդիրը հուլիսի 8-9-ը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:


