


ԱԺ 30 պատգամավորներ միացել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու պահանջին: Հունիսի 20-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեկ է տարածաշրջանային խնդիրների գծով վերլուծաբան, Արցախյան պատերազմի հերոս Սարգիս Հացպանյանը: Նրա ասելով, այդ պահաջին միացել են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներ, այլև ՀՀԿ ներկայացուցիչներ, որոնք առաջիկայում այդ մաիսն կհայտարարեն:
ՙԹույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան՚ նախաձեռնող խմբի անդամ Գոհար Արշակյանն իր հերթին հայտարարել է, ոոր նախաձեռնության անդամները պատրաստվում են արքեպիսկոպոսի դրիմավորմանն օդանավակայանում, և մտադիր են նեխած հավկիթներով և լոլիկներով դիմավորել «մեր ժողովրին խայտառակած արքեպիսկոպոսին»: Ընդ որում Արշակյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից պահաջել է ՀԱԵ գերագույն հոգևոր խորհրդի նիստում քննարկել Պոլսի պատրիարքի փոխանորդի պաշտոնում Աթեշյանի հետագա գտնվեու հարցը: Ակտիվիստուհին տեղեկացրել է, որ արդեն համապատասխան նամակներ են ուղարկվել Գարեգին Բ-ին, Մեծի Տանն Կիլիկի կաթողիկոս Արամ Ա-ին, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսիին, որպեսզի նա ևս իր դիրքորոշումը հայտնի այդ հարցի նկատմամբ: Նաև նշվել է, որ նախաձեռնությունը պատրաստ է արմատական գործողությունների դիմել ընդդեմ Աթեշյանի, սակայն դրանցից ձեռնպահ կմնա Հռոմի պապի Հայաստանի այցի օրերին:
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հունիսի 22-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստին և Հռոմի պապի Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։ Նրա այցի հետ կապված՝ Facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է ՙԹույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան՚ նախաձեռնություն: Ակտիվիստների խումբը մտադիր է գնալ օդանավակայան և թույլ չտալ նրա մուտքը երկիր: Աթեշյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառ է հանդիսացել նրա նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որում նա քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի որոշումը, ինչը վրդովվել է աշխարհի հայությանը:



