«Ժառանգություն՚ կուսակցությունը հանդես է եկել Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի վերաբարյալ հայտարարությամբ:
ՙԵրեկ երեկոյան Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստանե, «Հայ ազգային կոնգրեսե եւ «Օրինաց երկիրե խմբակցությունների միջեւ:«Ժառանգությունըե՝ լինելով «Ընտրական օրենսգրքիե վերաբերյալ նախապես ներկայացված հինգ հայտնի առաջարկների ակտիվ համահեղինակներից մեկը, ինչպես մեր մյուս գործընկերները, հանդես էր եկել դրանց ամբողջական ու անփոփոխ ընդունման օգտին, քանի որ միայն այդ դեպքում կապահովվեր «մեկ ընտրող-մեկ քվեարկություն-արձանագրություններում՝ մեկ քվեե շղթան:
Ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չի ապահովում վերոնշյալ շղթայի ամբողջականությունը եւ, փաստորեն, իրենից ինչ-որ «կիսահնարավորությունե է ներկայացնում: Ընտրությունները կամ ապահովում են գործընթացի ազատությունը, արդարությունը եւ թափանցիկությունը, կամ՝ ոչ, այստեղ «կիսաե չի կարող լինել: Գտնում ենք, որ ներկայացված Ընտրական օրենսգիրքն ակնհայտ մեծամասնական բաղադրիչ ունի եւ հերթական անգամ ծառայելու է ընտրակաշառքի, ահաբեկման, ճնշումների ու ուղղորդումների միջոցով իշխանությունների վերարտադրմանը: Հաշվի առնելով այս ամենը, «Ժառանգությունըե հայտարարում է, որ կոնսենսուս ձեռք բերված չէ՚,- ասվում է կուսակցության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երեկ երեկոյան ավարտվել են Հայաստանի ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության և խորհրդարանական ընդդիմության միջև բանակցությունները: Ամիսներ տևած 4+4+4 ձևափաձի բանակցություններից հետո իշխանությունը համաձայնել է զիջումների գնալ ընդդիմության գրեթե բոլոր պահանջներին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընտրություններին մասնակող կուսակցությունները կստանան քվեարկած ընտրողների ցուցակները, նույնիսկ, այն ընտրատեղամասերում, որտեղ հանձնաժողովի անդամ կամ վստահված անձեր չեն ունեցել, սակայն ցուցակները չեն հրապարակվի: Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունն անվճար կտրամադրի մինչև ընտրությունները: Մինչև քվեարկության գործընթացը կստուգվեն ընտրողների տաս մատների հետքերը, և բոլոր ընտրական տեղամասերում կկազմակերպվի քվեարկության ուղիղ հեռարձակում:
Նշենք, որ մայիսի 25-ին Ազգային ժողովը 102 ձայնվ երրորդ ընթերցմամբ ընդունել էր նոր Ընտրական օրենսգիրքը` 2017 թվականի հերթական խորհդրարանական ընտրությունների նախաշեմին: Նոր ԸՕ ընդունումը պայմանավորված էր սահմանադրության բարեփոխմամբ, ինչը ենթադրում է կառավարման նախագահական ձևից անցում խորհրդարանականի: Սահանադրական բարեփոխման շուրջ հանրաքվեն կայացել է 2015 թվականի դեկտեմբերին 6-ին: