


Հայաստանն օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել Հայաստանի Զինված ուժերում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՙԶենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՚,- գրել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Հայաստանից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել $1.5 մլն գումարի զենք:
ՙԸնդհանուր առմամբ արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1.468.000 մաքսային արժեքով կամ միավորը մոտ $1000 գնով: Այդ տվյալների հիման վրա պարզ է դառնում, որ խոսքը խոշոր տրամաչափի հրետանու կամ տանկերի մասին չէ. արտահանված զինատեսակները, հավանաբար, ավտոմատներ, գնդացիրներ, հրացաններ կամ ձեռքի հակատանկային նռնականետեր են՚,- նշվում է ԶԼՄ-ների հրապարակումներում:


