


Երևանի բանակցային սկզբունքների օրենսդրական ձևակերպումը վերջ կդնի հայ քաղաքական գործիչների հայտարարություններում հակասություններին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:
ՙՍակայն, այն, թե ինչպես կհամակցվի դրա հետ Հայաստանի՝ Սահմանադրության բարեփոխումից հետո ի հայտ եկած խրթին կառավարչական սխեման, մեծ հարց է: Չի երևում նաև ՙխաղաղ՚ և ՙպատերազմական՚ ժամանակների տարբերությունը: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարի անորոշ կարգավիճակը ՙխաղաղ՚ ժամանակ, կարծում եմ, անթույլատելի շքեղություն է ՚,-նշել է նա:
Փորձագետը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ առանձնատների և ավտոմեքենաների քանակի աճն ուղեկցվում է ՙ80-ականների զենքով կռվող՚ բանակի վերազինման համար բյուջետային անբավարար միջոցների վկայակոչումներով, մինչդեռ ապրիլյան պատերազմը՝ հայկական կողմի համար ոչ հաճելի անակնկալով, ցույց տվեց, որ այդ ոլորտում առաջընթացը տեղում չի դոփում:
Կառավարման նման համակարգը, ըստ Արեշևի, հանգեցնում է քաղաքացիների զանգվածային դժգոհության և արտագաղթի, իսկ մոնոպոլիան պետությունը սուբյեկտիվ հանգամանքների պատանդ է դարձնում: Այդ նույն համակարգը զրկում է Հայաստանին տարածաշրջանում ինքնուրույն տնտեսական և քաղաքական դերից՝ դարձնելով այն, Լեռնային Ղարաբաղի հետ միասին, երրորդ ուժերի պայմանավորվածությունների օբյեկտ:
Փորձագետը գտնում է, որ հայ հասարակության և սփյուռքի նկատվող համախմբումն իրավիճակի մասնակի շտկման իրական շանս է՝ առնվազն ռազմաշինության հարցեում: Հայաստանի իշխանությունների կողմից իրավիճակի ողջ բարդության ընկալման այլընտրանքը նա նոր պատերազմն է համարում:



