


Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում, դանակով սպառնալով, պատանդ է վերցրել Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վարորին և ուղևորներին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Հրապարակման համաձայն, Բեյբությանը, հայհոյելով և սպառնալով դանակով, վարորդին ստիպել է իրեն հասցնել ուղիղ իր տան մոտ, իսկ երբ նրանք տեղ են հասել, ուղևորներին ստիպել է դուրս գալ մեքենայից, ինչից հետո դանակի օգնությամբ ջարդել է միկրոավտոբուսի ապակիներն ու հայելիները և կտրտել անվադողերն ու նստարանները:
Սակայն, թերթի հաղորդման համաձայն, ամենահետաքրքիրն այս պատմությունում այն է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Բեյբությանին բաց են թողել` չմեկնելու մասին ստորագրությամբ, նույնիսկ, քրեական գործ չի հարուցվել:



