


Ադրբեջանը շարունկաում է միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովի ախատանքային խմբի ղեյկավար Իսմայիլ Ախունդովը երկրի խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է, թե պետհանձնաժողովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին առաջարկել է բազմապատկել ջանքերը Ասկերովին և Գուլիևին անհապաղ ազատելու ուղղությամբ և նախապատրաստել ու կողմերի քննարկմանը ներկայացնել սեղմ ժամկետներում գերիների ու պատանդ վերցված անձանց վերադարձման շուրջ համաձայնագիր: Ախունդովի ասելով, այդ հարցն այժմ քննարկվում է ԿԽՄԿ հետ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թվականի հունիսի 29-ին զիված ապօրանաբար հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն են հավաքել, և իրականացրել լրտեսական գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել է հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում է պատճառել: 2014 թ. դեկտեմեբրի 29-ին Արցախի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի`Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այդ դատավճիռը:



