
Ռուսաստանի ագրեսիվ ռևիզիոնիզմը գլխավոր սպառնալիքն է Վրաստանի համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան, Վրաստանի ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցում:
«Անկախության վերականգնումից հետո Ռուսաստանը փորձել և փորձում է վիժեցնել Վրաստանի պետականությունը, օգտագործելով իր հզորության ողջ սպետրը, սկսած զինված ուժերի և հատուկ ծառայությունների կիրառումից, տնտեսությունից և էներգետիկայից` մինչև քարոզչությունը: Դժբախտաբար, Ռուսաստանի ղեկավարությունը մինչ օրս մտածում է «ազդեցության ոլորտների» չափանիշներով և շահագրգռված է ազդեցքության առավելագույս մեծացմամբ սահմանամերձ թույլ, անբարեհաջող պետությունների նկատմամբ, որոնք ունեն թույլ ժողովրդավարական ինստիտուտներ: Այդ առնչությամբ Ռուսաստանի և Վրաստանի շահերն անհամատեղելի են: մենք ցանկանում ենք ունենալ համախմբված ժողովրդավարությամբ և ճկուն տնտեսությամբ, դիվերսիֆիկացված առևտրով և անվտանգության ամուր երաշխիքներով Վրաստան», - նշել է նա:
Սիխարուլիձեն համոզված է, որ անկախ ռուսական քարոչզության պնդումներից, ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք չեն և չեն կարող սպառնալիք լինել Ռուսաստանի կամ տարածաշրջանի համար: Նրա գնահատմամբ, դա միայն զգալիորեն կբարձրացնի անվտանգության և կայունությնա մակարդակը, կնպաստի տնտեսական զարգացմանը:
«Այն, ինչ իրականում անում է ՆԱՏՕ-ն, սահմանափակում է իր անդամ երկրները քայքայելու համար ռազմական ուժ կիրառելու Ռուսաստանի հնարավորությունները: ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման Ռուսաստանի կամ որևէ մեկի հետ` ոչ Հարավային Կովկակսում, ոչ որևէ այլ տեղ: Դա պաշտպանական դաշին է` հիմնված Եվրոպա մայրցաամաքում անվտանգության և կայունության արժեքների և սկզբունքների վրա: Կարծում եմ, որ ռուս-հայկական ռազմական համագործակցությունը նույնպես չի ազդի ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա` ընդհանուր առմամբ, և Վրաստանի հնարավոր անդամակցության վրա` մասնավորապես:
Նրա գնահատմամբ, հենց նույն Բաքու-Անկարա-Թբիլիսի ռազմավարական համագործակցությունը կարևոր է Վրաստանի տնտեսական զարգացման համար, քանի որ ամրապնդում է տարածաշրջանի կայունությունը, գործնականում, զրոյի է հանգեցնում Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: