Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հունիսի 22-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհուրդի նիստին և Հռոմի պապի Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։
Նրա այցի հետ կապված՝ Facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է ՙԹույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան՚ նախաձեռնություն: Ակտիվիստների խումբը մտադիր է գնալ օդանավակայան և թույլ չտալ նրա մուտքը երկիր:
Նշենք, որ Աթեշյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառ է հանդիսացել նրա նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որում նա քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի որոշումը, ինչը վրդովվել է աշխարհի հայությանը: