


Հայստանը հսկայական միջոցներ է վատնում Կենտևրոնական բանկի և Ֆինանսների նախարարության թանկարժեք ուսումնական կենտրոնների ստեղծման համար, միաժամանակ «մերկացնելով» երկրի պաշտպանական ուժը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, բանավեճելով ՀՀ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:
Ըստ Սարգսյանի, հանգստյան վայրերում ստեղծված ուսումնական կենտրոնների վրա ծախսված 90 մլն.դոլարով բանակը կարելի էր ուժեղացնել իսրայելական արտադրության 20 հարվածային սարքերով, գոնե մասնակիորեն կրճատելով կողմերի միջև դիսբալանսը: Նա նշել է, որ երկրի բյուջետային քաղաքականությունը չի համապատասխանում երկրի առաջնահերթություններին, նշել է Սարգսյանը:
ՀԴԿ ղեկավարը գտնում է, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանը եզրակացություններ չի արել: Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան, իբր, կրճատում է ծառայողական մեքենաների թիվը: Նա նշել է, որ կառավարությունը ստվերային տնտեսությունը կրճատելու ցանկություն չունի, դրա դեմ գործող միջոցներ չկան:
Իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը նշել է իր անհամաձայնոթյունը Սարգսյանի հետ: Նա նշել է, որ նշված ուսումնական կենտրոնները կառուցած չեն բյուջետային միջոցներով, և ոչ մի կապ չունեն բյուջետային քաղաքականության հետ: Նա նշել է, որ ռազմական արդյունաբերության ֆինանսավորման հարցը լրջորեն կքննարկվի 2017 թվականի բյուջեի նախագծում: Ընթացիկ տարում այն փոխելու անհրաժեշտությունը չկա, քանի որ գերատեսչությանը հատկացված միջոցներն ամբողջովին բավարարում են դրված խնդիրների լուծմանը:



