Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանն անկախ և ինքնիշխան պետություն է, և Մոսկվայի իրավասության մեջ չի մտնում մեր հերոսների արձանների տեղադրման առնչությամբ գնահատականներ տալը՝ հատկապես, երբ այդ գնահատականներն իրականության հետ որևէ կապ չունեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է գնահատական տա իր խարանին՝ Լենինին, որն առ այսօր այդպես էլ հողին հանձնված չէ: ՙՀենց Լենինի մեղքով Հայաստանի պատմական հողերը նվիրվեցին Թուրքիային և Ադրբեջանին՚,- ասել է պատգամավորը: Զարոհի Փոստանջյանը չի բացառել նաև, որ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությամբ Ռուսաստանը, որն Ադրբեջանին եվրասիական ուղեծիր ներգրավելու նպատակ է հետապնդում, փորձում է հաճոյանալ Բաքվին:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանի բացումը, որի մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ.) ականավոր հայ պետական և ռազմական գործիչ է, ով 20-րդ դարասկզբին պայքարել է հանուն Հայաստանի կայացման և նրա տարածքային ամբողջականության պահպանման: Նա հայ ժողովրդի ազգային նույնականության պահպանում քարոզող ուսմունքի (Ցեղակրոն) հեղինակն է: Հենց Գարեգին Նժդեհի և նրա ծավալած պայքարի շնորհիվ Հայաստանը կարողացել է պահպանել Սյունիքի մարզը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Գարեգին Նժդեհը սկսել է համագործակցել Գերմանիայի իշխանությունների հետ` նպատակ ունենալով կանխարգելել Թուրքիայի ներխուժումը Խորհրդային Հայաստան և, գերմանացիների կողմից Անդրկովկասի գրավման դեպքում, Գերմանիայի օգնությամբ հնարավորության սահմաններում վերականգնել Հայաստանի անկախությունը: Իսկ ԽՍՀՄ հաղթանակից հետո նա պատրաստակամություն է հայտնել մարտնչելու Խորհրդային Միության կողմից` Թուրքիայի դեմ հնարավոր գործողության դեպքում: Սակայն ավելի ուշ կալանավրովել է խորհրդային իշխանությունների կողմից և մահացել է բանտում` 1955 թվականին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր. «Բոլորն են քաջատեղյակ ֆաշիզմի, նեոնացիզմի կամ նացիզմի հերոսացման ցանկացած արտահայտություններ
ի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել այդ արձանը, չէ՞ որ բոլորս էլ տեղյակ ենք Հայրենական պատերազմում հայ ժողովիդի հերոսական մասնակցության մասին՚: