


Սույն թվականի հունիսի 10-ին Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, Արժեթղթերի տեղաբաշխումից ձեռք բերված միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:
Աղբյուրի համաձայն, այս ֆինանսավորումը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետության ծրագրերին ուղղված ֆինանսավորումը կխթանի ոլորտի կայուն զարգացումը, կնպաստի երկրում էներգախնայողության ապահովմանը:



