

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյան հիշատակը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, Օֆելյա Համբարձումյանը 20-րդ դարի մեծագույն երգչուհիներից մեկն էր, մեր ազգի հպարտությունը: ԱԺ պատգամավորների անունից Շարմազանովը ցավակցություն է հայտնել Համբարձումյանի ընտանիքի անդամներին, հայ ժողովրդին:
Նշենք, որ անցած տարվա վերջին ավարտվել է ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին պատմող ՙՕֆելյա՚ ֆիլմի շուրջ աշխատանքը:


