«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացնում ընդդեմ
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման: Մի քանի տասնյակ ցուցարարներ ձեռքներին պահել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Չենք հանձնի ոչ հողը, ոչ օդը», «Չենք վստահում պերմյակովների բանակին, մենք վստահում ենք միայն հայոց բանակին»: Ինչպես հայտարարել է բողոքի ակցիայի մասնակից Տիգրան Խզմալյանը, այդ համաձայնագրի ստորագրումը դավաճանություն է: «Ստորագրելով այդ համաձայնագիրը` Հայաստանը պատերազմ կհայտարարի ոչ միայն Ադրբեջանին, այլև` ողջ աշխարհին», - հայտարարել է նա:
Ավելի վաղ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ այդ համաձայնագրի ստորագրմամբ կստեղծվի ՀՕՊ համակարգ, որում Ռուսաստանը որոշումներ կկայացնի Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանության վերաբերյալ: «Ակնհայտ է, որ դա Արցախի հողերի հանձնման նախագծի մի ման է և քառօրյա արցախյան պատերազմի շարունակությունը: Հետևաբար, մեր նպատակն է թույլ չտալ այդ փաստաթղթի վավերացում: Մենք բողոքի ակցիաներ կկազմակերպենք խորհրդարանի և նախագահի նստավայրի առջև այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը», - ընդգծել են հեղինակները:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում հերքել էր բոլոր այն հայտարարությունները, որ ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգն անկախությունից զրկում է հայկական ՀՕՊ համակարգը: Բացի այդ, ՊՆ-ում ընդգծել էին, որ հայկական կողմն իր ՀՕՊ ուժերը ողջ հզորությամբ չի տրամադրելու միավորված համակարգին: Համաձայնագրով «հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը ենթադրում է տարածաշրջանի մաս Հայաստանի օդային և ցամաքային տարածքի սահմաններում, հենց այդ պատճառով համաձայնագիրը չի գործում Արցախի տարածքում, հետևաբար, չի կարող անդրադառնալ Հայաստանի և ԼՂՀ ԶՈՒ համագործակցության վրա:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սեյրան Օհանյանի ստորգրած ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը ներառվել է Հայաստանի խորհրդարանի օրակարգում և պետք է վավերացվի առաջիկա արտահերթ նստերից մեկում: