


Հունիսի 14-ին Երևանում կընթանա «Ղարաբաղյան հակամարտությունը. պատմությունն ու արդիականությունը» թեմային նվիրված միջազգային խորհրդաժողով, որին կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի, Հայաստանի, ՌԴ ներկայացուցիչներ` զինվորականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ և փորձագետներ: Որպես միջազգային խորհդրաժողովի կազմակերպիչ հանդես է գալիս «Ռուս-հայկական երիտասարդական միաություն» ՀԿ` Ռուս-հայկական համալսարանի հետ համատեղ:
Պակաս կարևոր չէ այն փաստը, որ Ադրբեջանից ելույթ կունենան հայտնի գրող և լրագրող Ալեկպեր Ալիևը, Թալիշի վերածննդի շարժման առաջնորդ, Թալիշ-Մուղանյան Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աբոսզոդա Ֆահրադինը և ՌԴ ազգությունների նախագահական խորհրդի անդամ, Ռուսաստանի թալիշական համայնքի ղեկավար Իսմայիլ Շաաբանովը:
Հայաստանի կողմից զեկույցներով հանդես կգան պատմագիտության թեկնածու, քաղաքական մեկնաբան, համաշխարհային պատմության և արտասահմանյան ռեգիոնաբանության ամբիոնի աշխատակից Անտոն Եվստրատովը, 1999-2000թթ. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և լրագրող Հայկ Խալաթյանը, ինչպես նաև քազաքագիտության թեկնածու Անժելա Էլիբեգովան: ՌԴ կներկայացնի ՀՀ-ում ՌԴ դեսպանությնա դիվանավիտական կորպուսը, մասնավորապես, դեսպանության խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:



