Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության բացմանը:
«Կյանքը վերստին հաստատում է մեր պետությունների միջև հարաբերությունների բարձր և վստահական մակարդակը, մեր ժողովուրդների հոգևոր մերձավորությունը: Հակուտ կցանկանայի նշել, որ բավականաչափ վիշտ ու տառապանք ապրած հայ ժողովուրդը, որը, սակայն, օժտված է արտակարգ տոկունությամբ ու աշխատասիրությամբ, ողջ աշխարհին ցույց է տվել, որ ճշմարտությունը պաշտպանելու համառությունն անպայման կհանգեցնի հավատի ու արդարության հաղթանակի: Դրա վառ հաստատումը հունիսի 2-ին Բուդնեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումն է», - հայտարարել է Վոլինկինը` ևս մեկ անգամ շնորհավորելով հայ ժողովրդին այդ «կարևոր հաղթանակի» առնչությամբ:
Նրա ասելով, այսօր Ռուսաստանը հատկապես սուր կերպով է գիտակցում, որ միայն ելնելով արդարության և ճշմարտության կանխադրույթներից և հիմնվելով միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքների վրա, կարելի է պահպանել խաղաղությունն ու կարգը:
Միևնույն ժամանակ Վոլինկինը նշել է, որ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունումից 26 տարի անց Ռուսաստանն անցել է ազատ, ժողովրդվարական զարգացման մեծ ճանապարհ, հիմնվելով իր բազմադարյա պատմության փորձի և ավանդույթների վրա, հաստատուն տեղ է զբաղեցրել համաշխարհային տերությունների շրջանում: «Այսօր Ռուսաստանին բնորոշ է այն, որ նա պատասխանատու գործընկեր է և հուսալի դաշնակից, ցանկացած միջազգային ամբիոնից և ցանկացած լսարանի առջև ասում է ճշմարտությունը: Ռուսաստանը պատարստ է զարգացնել հարաբերությունները միջազգային հանրության բոլոր մասնակիցների հետ` իրավական հիմունքով, բաց և բարեխիղճ», - եզրափակել է ռուսաստանցի դիվանագետը:
Հանդիսավոր ելույթից հետո ՌԴ դեսպանատան աշխատակիցները Վոլինկինի տիկնոջ` Սվետլանա Ռամիշվիլիի հետ միասին կատարել են «Հայաստան» երգը` հայերեն, որը ծափահարությունների ալիք է հարուցել:
Հանդիսավոր ընդունելությանը մասնկացել են փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, Երևանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՀՄՊ վետերաններ և այլոք: