

Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է Երևանում տեղադրվել Գարեգին Նժդեհի արձանը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, բոլորը քաջ տեղյակ են ֆաշիզմի, նեոնացիզմի կամ նացիզմի հերոսացման ցանկացած արտահայտությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին: «Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել այդ արձանը, չէ՞ որ բոլորս էլ տեղյակ ենք Հայրենական պատերազմում հայ ժողովիդի հերոսական մասնակցության մասին»,-նշել է Զախարովան:
Ընդ որում, նա նկատել է, որ Մոսկվայի համար պատմության նկատմամբ հայկական կողմի ինդիկատոր է հանդիսանում մայիսի 9-ի տոնակատարոթյունը Հայաստանում: «Բացի այդ, 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Աասամբլեայի 70-րդ նստաշրջանում ընդունվել է նացիզմի, նացիոնալիզմի հերոսացման անթույլատրելիության մասին բանաձև, որոնք նպաստում են ռասիզմի ժամանակակից արտահայտությւոնների, քսենոֆոբիայի և դրա հետ կապված անհանդուրժողականության էսկալացիային», որին Հայստանը, ի դեպ, զորացկել է: Ավելին, այդ հայտարարոթյունը ՄԱԿ-ի հարթակից կարդաց հենց Հայաստանի ներկայացուցիչը: Մենք կարծում են, որ հենց դա էլ հանդիսանում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը:



