

Անհայտ անձինք նախօրեին քարեր են նետել «Ալյանս» կուսակցության Գյումրիի գրասենյակի ուղղությամբ: Ինչպես հաղորդել են կուսակցության մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում, երբ գրասենյակում կուսակցության անդամնեև են եղել: Կուսակցական կառույցը մտադիր է դիմել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ աշնանը Գյումրիում տեղի են ունենալու Ավագանու խորհրդի ընտրություններ, որոնց մասնակցելու է նաեւ «Ալյանսը»:


