

Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ ս.թ. հունիսի 9-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի` պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացավ հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին: Միլոշ Զեմանը կանգ առավ նաև ՙԽաղաղության տակառի՚ մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է ՙխաղաղության՚, քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:
Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի անվանական տակառով:
Պարոն Զեմանին որպես նվեր հանձնվեց գործարանի հնագույն սպիրտներից պատրաստված կոնյակ` ԱՐԱՐԱՏի բացառիկ հավաքածուից:
ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:



