


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման վերացումը Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում և Թաիլանդում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:
Չորեքշաբթի օրը հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, նա հայտարարել է, որ վերջին 15 տարիներին մորից երեխային ՄԻԱՎ փոխանցման վերացումը կրճատվել է ավելի քան 2 անգամ: «Չորս երկրներն դա վերացրել են ամբողջովին: Դրանք են` Կուբան, Թաիլանդը, հայաստանը և Բելառուսը: Հուսով եմ, որ շուտով մենք կհասնենք վարակը մորից երեխային անցնելու դեպքերի զրոյական շեմին»,-հայտարարել է նա:
Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահության նախարարներին: Նշվել է, որ մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը առողջապահության և բարեկեցության գծով Կայուն զարգացման նպատակների առանցքային թիրախներից է:



