

Բնական աղետի հետևանքով մահացել է երկու զինծառայող:
ՙԲնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից՚,- տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Ընդգծվում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



