
Թուրքիայում շարունակվում է հիստերիան ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Հաբերթուրք» հեռուստաալիքը, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեթին Քյուլյունքը նախապատրաստել է օրինագիծ 1904-1907թթ. Նամիբիայի ցեղասպանությունը ճանաչելու մասին: Պատգամավորը նշել է, թե համաշխարհային ուժերը փորձում են Հայոց ցեղասպանության հարցն օգտագործել որպես քաղաքական գործիք Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, և դա այն դեպքում, երբ բազմաթիվ արխիվներ հերքում են այդ փաստը:
«Սակայն Թուրքիան ցուցադրել է իր դիրքրոշումը և հայտարարել, որ Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևն իր համար ոչ մի նշանակություն չունի: Եթե պատմաբանները ցանկանում են իմանալ, թե իրականում ինչպես է ցեղասպանություն իրագործվում, պետք է ուշադրություն դարձնեն Գերմանիայի, Նորվեգիայի, Անգլիայի վրա, քանի որ ցեղասպանություն հասկացությունը ծնվել և իրագործվել է Եվրոպայի շնրոհիվ: Օրինակ, նրանք պետք է ուսումնասիրեն անգիացիների կողմից Ավստրալիայում իրագործված ցեղասպանությունը, ֆրանսիացիների կողմից Ալժիրում և գերմանացիների կողմից Նամիբիայում իրագործված ցեղասպանությունները: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ եվրոպական մշակույթի հիմքում ընկած է մարդկությունն այնպիսին, ինչես որ կա, չճանաչելը բոլորին իրենց նման դարձնելու ցանկությունը», - ասել է թուրք պատգամավորը:
1884 թվականին Նամիբիան, որի բնակչությունը կազմում էին հերերո, հիմբա և նամա ցեղերը, դարձավ Կայզերական Գերմանիայի գաղութը: Գաղութարարների կողմից ահագնացող ճնշումը հանգեցրեց այն բանին, որ 1904 թվականին հերերո և նամա ցեղերն ապստամբեցին գերմանացի գաղութարարների դեմ: Պատերազմը շարունակվեց մինչև 1907 թիվը: Սակայն ապստամբությունը ճշվեց: Կայզերական Գերմանիայի գործողությունների արդյունքում բնաջնջվեց 65000 հերերո (ցեղի շուրջ 80%) և 10000 նամա (ցեղի 50%): 1985 թվին ՄԱԿ-ը Նամիբիայի բնիկ ժողովրդի բնաջբնջման փորձը ճանաչել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության ակտ: 2004 թվին Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են Նամիբիայի ցեղասպանոթյան փաստը և հրապարակավ ներողություն խնդրել: