


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀՀ խորհրդարանում ելույթ ունենալով պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2014 թ. հաշվետվության քննարկումների ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանում սեփականաշնորհման ծրագիրը տապալվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարումից հետո:
Ինչպես նշել է Զուրաբյանը, Հայաստանում հիմնական սեփականաշնորհումն իրականացվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարումից հետո: Նրա նշել է, որ 90-ական թթ. սեփականաշնորհումը որակապես տարբերվել է այն բանից, ինչ հետո կատարվեց: ՙՈւնեցվածքը տրվել է նրանց, ովքեր իրականում կառավարում էին այն, ում այն իրոք անհրաժեշտ էր. գյուղատնտեսական տեխնիկան՝ գյուղացիներին, արհեստանոցները՝ աշխատավորներին, մասնավոր բնակֆոնդը՝ ընտանիքներին՚,- հայտարարել է Զուրաբյանը՝ ավելացնելով, որ ձեռնարկությունների ողջ ունեցվածքը՝ այն ժամանակ 60 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ, հավասարաչափ բախշվել է բնակչությանը՝ վաուչերների միջոցով:
Խմբակցության ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանի առաջին նախագահի կառավարման ժամանակաշրջանում ոչ մի ռազմավարական ձեռնարկություն չի վաճառվել: Եվ 1998 թվականից հետո միայն, երբ իշխանության եկան Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ՀՀՇ բոլոր ջանքերն ապարդյուն անցան, նշել է Զուրաբյանը: Նման ձեռնարկությունների թվում Զուրաբյանը նշել է Սևան-Հրազդան կասկադը և Որոտանի ՀԷԿ-երի կասկադը, ՙԷլեկտրացանցերը՚, Զանգեզուրի և Ալավերդիի մետալուրգիական կոմբինատները, պետական ավիաընկերությունը, կոնյակի ու ցեմենտի գործարարնները:



